A
A
Էյսեբիոյի մահը հանգիստ չի թողնում
Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի աշխատակիցները անընդհատ հսկում են մարզադաշտի հարեւանությամբ գտնվող Էյսեբիոյի արձանը: Պատճառն այն է, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստի մահվանից հետո «արծիվների» ամենաոխերիմ մրցակից «Սպորտինգի» երկրպագուները ամեն օր տասնյակ շարֆեր են թողնում արձանի տակ` հարգելով նրա հիշատակը: Սակայն մարզադաշտի աշխատակիցները անմիջապես հեռացնում են կանաչ գույնի բոլոր շարֆերը: «Սպորտինգի» երկրպագուները բողոքել են այդ կապակցությամբ՝ հայտարարելով, որ Էյսեբիոն ողջ Պորտուգալիայի հպարտությունն է եւ բոլորը իրավունք ունեն հարգել նրա հիշատակը: