Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը առայժմ մասնակից չունի

Սպորտ
f80337215a9cc7f46a2042faf2ff5e7b

Դեկտեմբերի 11-21-ին իտալական Տրենտինո բնակավայրում կանցկացվի 2013 թվականի ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերը:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց, որ Հայաստանն այդ խաղերում առայժմ մասնակից չունի. «Մենք նախատեսել էինք այս տարվա ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցել երկու մարզաձեւերում` դահուկավազքում եւ գեղասահքում:

Քանի որ ՀՀ կառավարությունը գումարներ չէր նախատեսել այդ խաղերի համար, ուստի մենք առաջարկով դիմեցինք Հայաստանի դահուկասպորտի եւ գեղասահքի ֆեդերացիաներին, որպեսզի իրենք ֆինանսավորեն մարզիկների մասնակցությունը, սակայն դրանք հրաժարվեցին մասնակցությունից»:

Ռազմիկ Ստեփանյանը միաժամանակ հայտնեց, որ Հայաստանը, այնուամենայնիվ, հնարավոր է մեկ մասնակից ունենա Իտալիայում. «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը վերջերս հայտնեց, որ իրենք խնդրանքով դիմել են գեղասահքի միջազգային ֆեդերացիային` այդ խաղերին գեղասահորդ Սարգիս Հայրապետյանին ընդգրկելու նպատակով: Մեկ շաբաթ առաջ մեր ֆեդերացիան հայտ է ուղարկել խաղերի կազմկոմիտեին, սակայն առայժմ պատասխան չի ստացել»:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահը չի բացառում, որ Սարգիս Հայրապետյանը մասնակցի ուսանողական խաղերին, բայց ամեն ինչ կախված է կազմակերպիչների բարի կամքից: