A
A
Եվգենյա Դոլուխանովան երկրորդն է
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան դարձել է Ռուսաստանի արծաթե մեդալակիր:
Տուապսեում կայացած կայծակնային շախմատի Ռուսաստանի բաց առաջնությունում մեր շախմատիստուհին 11 հնարավորից վաստակել է 9,5 միավոր եւ զբաղեցել 2-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճել է ռուսաստանցի Անաստասիա Բոնդարչուկը, որը միայն կես միավորով է առաջ անցել Դոլուխանովայից: