Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Միքայելյանն առաջինն է

Սպորտ
a35b7e1c469945925d99023f16756d4d

Հայաստանի դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը հաջող է հանդես եկել Ֆինլանդիայի Լապինլահթիում անցկացվող միջազգային մրցաշարում:

Տղամարդկանց 10 կմ մրցավազքում մեր մարզիկը 19:55.7 րոպե արդյունքով գրավել է առաջին տեղը: Սերգեյ Միքայելյանը ընդամենը մեկ վայրկյանով է առաջ անցել ռուսաստանցի Վիկտոր Ռոմանովից: Սա 21-ամյա դահուկորդի առաջին լուրջ նվաճումն է միջազգային մրցումներում:
Մեր մյուս մասնակիցներ Արթուր Եղոյանը եւ Թադեւոս Պողոսյանը ցույց են տվել համապատասխանաբար 15-րդ եւ 17-րդ արդյունքները:

Կանանց 5 կմ մրցավազքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սյուզաննա Վարոսյանը 46 մասնակիցների մեջ զբաղեցրել է 40-րդ տեղը: