Բրազիլիա-2014-ի մրցակիցները հայտնի են
Այսօր Բրազիլիայում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը:
Մասնակից 32 հավաքականները նախապես բաժանվել էին 4 զամբյուղների:
1-ին զամբյուղ - Արգենտինա, Բրազիլիա, Բելգիա, Կոլումբիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ուրուգվայ:
2-րդ զամբյուղ - Ալժիր, Կամերուն, Չիլի, Կոտ Դ'իվուար, Էկվադոր, Գանա, Նիգերիա
3-րդ զամբյուղ - Ավստրալիա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Իրան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Մեքսիկա, ԱՄՆ
4-րդ զամբյուղ - Բոսնիա եւ Հերցեգովինա, Խորվաթիա, Անգլիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ռուսաստան:
Նախ որոշվեցին խմբերի առաջատարները: Ապա 4-րդ խմբից դուրս բերեցին միակ ավելորդ թիմին: Այդ ճակատագրին արժանացավ Հայաստանի հավաքականի նախկին մրցակից Իտալիան: Այնուհետեւ հերթով դուրս բերեցին մյուս թիմերին:
Ահա վիճակահանության արդյունքում ձեւավորված խմբերը:
A խումբ - Բրազիլիա, Կամերուն, Մեքսիկա, Խորվաթիա
B խումբ - Իսպանիա, Չիլի, Ավստրալիա, Հոլանդիա
C խումբ - Կոլումբիա, Կոտ Դ'իվուար, Ճապոնիա, Հունաստան
D խումբ - Ուրուգվայ, Իտալիա, Կոստա Ռիկա, Անգլիա
E խումբ - Շվեյցարիա, Էկվադոր, Հոնդուրաս, Ֆրանսիա
F խումբ - Արգենտինա, Նիգերիա, Իրան, Բոսնիա եւ Հերցեգովինա
G խումբ - Գերմանիա, Գանա, ԱՄՆ, Պորտուգալիա
H խումբ - Բելգիա, Ալժիր, Հարավային Կորեա, Ռուսաստան