A
A
Մագնուս Կառլսենին մոտ է աշխարհի թագին
Շախմատի աշխարհի թագի հավակնորդ Մագնուս Կառլսենին մնաց կես քայլ կատարել պատվավոր մրցանակից տիրելու համար:
Հնդկական Չենայում շարունակվող մրցամարտի 9-րդ տուրում նորվեգացի գրոսմայստերը սեւ խաղաքարերով վստահ հաղթեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւ հաշիվը դարձրեց 6:3:
Այդպիսով, աշխարհի թագին առաջին անգամ տիրելու համար Մագնուս Կառլսենին բավական է վերջին երեք պարտիայում վաստակել ընդամենը կես միավոր: