Հայաստանը կմասնակցի նույն կազմով
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը աշխարհի թիմային առաջնությանը կմասնակցի նույն կազմով, որով հանդես է եկել Վարշավայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում:
Առաջին չորս խաղատախտակներին ելույթ կունենան համապատասխանաբար Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Թիմի միակ պահեստայինը Տիգրան Լ. Պետրոսյանն է:
Շախմատի 2013 թ աշխարհի թիմային առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 12-ը, Ստամբուլում: Հայաստանի ազգային թիմից բացի, որը գործող չեմպիոնն է, հանդես կգան նաեւ Ադրբեջանի (ՖԻԴԵ-ի նախագահի ընտրած թիմ), Չինաստանի (Ասիայի չեմպիոն), Եգիպտոսի (Աֆրիկայի չեմպիոն), Գերմանիայի (Եվրոպայի չեմպիոն), Հոլանդիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի (Օլիմպիադայի մրցանակակիր), ԱՄՆ-ի (Ամերիկայի չեմպիոն) եւ Թուրքիայի (կազմակերպիչ երկիր) հավաքականները: Հաղթողը կորոշվի շրջանաձեւ մրցակարգով:
Բոլոր թիմերը առաջնությանը կներկայանան ուժեղ կազմերով, իսկ ահա Եվրոպայի այս տարվա չեմպիոն Ադրբեջանի հավաքականը հանդես կգա առանց առաջատար շախմատիստների` Շահրիյար Մամեդյարովի եւ Թեյմուր Ռաջաբովի, որոնց հանգիստ է տրվել:
Նշենք, որ ԱՄՆ-ի հավաքականի երկու պահեստայիններից մեկը մեր հայրենակից Վարուժան Հակոբյանն է: