Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիկ Մխիթարյանը՝ լավագույն 20-յակի մեջ

Սպորտ
ebc7f690099cb84aef1f10dca9fd2acb

Գերմանական «Շպորտ Բիլդը» կազմել է ֆուտբոլիստների ցուցակ, որոնք ըստ թերթի կզարդարեին 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը, բայց նրանց հավաքականները դուրս են մնացել աշխարհի առաջնության ընտրական փուլից:

Ցուցակում նշված 20 ֆուտբոլիստների մեջ է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Շպորտ Բիլդը» Բրազիլիայում կցանկանար տեսնել նաեւ շվեդացի Զլատան Իբրահիմովիչին, ուելսցի Գարեթ Բեյլին, ավստրիացի Դավիդ Ալաբային, չեխ Պետեր Չեխին, սլովակ Մարեկ Համշիկին, լեհ Ռոբերտ Լեւանդովսկուն, դանիացի Դանիել Ագերին, ուկրաինացի Անդրեյ Յարմոլենկոյին, թուրք Արդա Թուրանին, սերբ Նեւեն Սուբոտիչին, չերնոգորցի Ստեւան Յովետիչին եւ այլն: