A
A
Համեստ դիրքերում ենք
Հնդկական Չենայ քաղաքում շարունակվող շախմատի միջազգային Հայաստանի շախմատիստներն առայժմ համեստ դեր են կատարում:
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 8 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ զբաղեցնում է 9-րդ տեղը: Նա մրցաշարի առաջատար Միխայիլ Մոժարովին զիջում է 1,5 միավորով:
Մեր մյուս մասնակիցներից գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը 5 միավորով 20-րդն է աղյուսակում, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 29-րդը, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը` 31-րդը: Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը ունի 4,5 միավոր եւ ընթանում է 36-րդ հորիզոնականում:
Մրցաշարի ավարտին մնում է 3 տուր: