Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՄԱ թիմը` Հայաստանի չեմպիոն

Սպորտ
35382ee9e2b23a4d4b8e2fb4e61cb4ba

2013 թվականի Հայաստանի տղամարդկանց վոլեյբոլի առաջնության հաղթող դարձավ Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբի թիմը:

Այսօր Երեւանի խուլ-համրերի մարզադահլիճում կայացած եզրափակիչ խաղում ուսանող վոլեյբոլիստները 3:1 հաշվով հաղթեցին Ստեփանակերտի Արցախին եւ նվաճեցին չեմպիոնի կոչումը: Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց Կապանի «Լեռեքսը»:

Հիշեցնենք, որ այս տարվա առաջնությանը մասնակցեցին ընդամենը 5 թիմ: Վերը նշված եռյակից բացի հանրապետության չեմպիոնի կոչման համար պայքարեցին նաեւ Երեւանի «Դինամոն» եւ Արմավիրի համանուն թիմերը: