Հայ շախմատիստները երկրորդն են վարկանիշով
Նոյեմբերի 7-ին մեկնարկող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը համարվում է հաղթողի գլխավոր թեկնածուներից մեկը:
Մեր թիմն իր վարկանիշով զբաղեցնում է 2-րդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: Ուժեղ կազմեր ունեն նաեւ Անգլիան, Ադրբեջանը, Ֆրանսիան, Ուկրաինան:
Առաջնությունը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 37 երկրների ազգային թիմեր, կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:
Կանանց առաջնությունում հանդես կգան 31 երկրներ: Մրցաշարի ֆավորիտ համարվում են Ուկրաինան, Ռուսաստանը եւ Վրաստանը: Հայաստանի հավաքականն իր վարկանիշով 5-րդն է:
Այդ առաջնություններում Հայաստանի հավաքականները հանդես կգան այսպիսի կազմով.
Տղամարդիկ` Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան:
Կանայք` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան: