A
A
Հովհաննես Գաբուզյանը երկրոդն է Եվրոպայում
Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը մրցանակային երկրորդ տեղը գրավեց Չեռնոգորիայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Այսօր կայացած վերջին պարտիայում մեր 18-ամյա գրոսմայստերը սպիտակներով չկարողացավ հաղթել մրցաշարի առաջատար Վլադիմիր Ֆեդոսեեւին եւ 7 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում:
Իսկ ահա երրորդ տեղում ընթացող Կարեն Գրիգորյանը վերջին պարտիայում ոչ-ոքի խաղալուց հետո, նահանջեց 5-րդ հորիզոնական եւ առանց մրցանակի մնաց: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ 12-ամյա Արամ Հակոբյանը եւ 16-ամյա Տիգրան Հարությունյանը:
Աղջիկներից առավել հաջող հանդես եկավ Մանե Ադամյանը, որը 12 տարեկանների մրցումներում 6 միավորով գրավեց 9-րդ տեղը: