Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու իրական թեկնածու

Սպորտ
0779211d4802ef26d3bd60f7bd33ee85

Չեռնոգորիայի Բուդնա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մրցանակային տեղերին հավակնում են միայն ավագ տարիքի շախմատիստները:

Վերջին, 9-րդ տուրից առաջ, 18-ամյա Հովհաննես Գաբուզյանը եւ Կարեն Գրիգորյանը վաստակել են համապատասխանաբար 6,5 եւ 6 միավոր եւ առայժմ զբաղեցնում են 2-3-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Վլադիմիր Ֆեդոսեեւը, որն ունի 9 միավոր:

Այսօր Հովհաննես Գաբուզյանը կմրցի հենց ռուսաստանցի շախմատիստի հետ, իսկ Կարեն Գրիգորյանը ուժերը կչափի լեհ Կաչպեր Դրոզդովսկու հետ: Մեր շախմատիստները հանդես են գալիս սպիտակ խաղաքարերով եւ հաջողության դեպքում կգրավեն առաջին երկու տեղերը:

Մեր մասնակիցներից մրցանակային տեղ կարող է գրավել նաեւ 10-ամյա Արմեն Բարսեղյանը, սակայն դրա համար նա պետք է հաղթի իր մրցակցին, իսկ իրենից առաջ գտնվող 3 շախմատիստները պարտություն կրեն:

Մեր մյուս պատանի շախմատիստ-շախմատիստուհիները բավականին ետ են մնում առաջատարներից եւ այլեւս չեն կարող խառնվել մեդալների համար պայքա