Չեխիան հրապարակեց նախնական կազմը
Չեխիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում հրապարակեց թիմի նախնական կազմը, որը կպատրաստվի սեպտեմբերի 6-ին եւ 10-ին Հայաստանի եւ Իտալիայի ընտրանիների հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղերին:
Այդ նպատակով չեխ մասնագետը թիմ է հրավիրել 23 ֆուտբոլիստ: Նրանց թվում են փորձառու դարպասապահ Պետեր Չեխն ու կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին, որոնք չէին մասնակցել Հունգարիայի հետ նախորդ խաղում:
Միխալ Բիլեկը երկարատեւ ընդմիջումից հետո հավաքական է վերադարձրել նաեւ «Լիբերեցի» պաշտպան Անժեյ Կուշնիրին եւ գերմանական «Աուգսբուրգի» կիսապաշտպան Յան Մորավեկին:
Չեխիայի հավաքականի նախնական կազմը
Դարպասապահներ
Պետեր Չեխ «Չելսի» (Անգլիա) 101/-
Յարոսլավ Դրոբնի «Համբուրգ» (Գերմանիա) 7/-
Թոմած Վացլիկ «Սպարտա» 1/-
Պաշտպաններ
Փեոդոր Գեբրե Սելասի «Վերդեր» (Գերմանիա) 24/1
Միխալ Կադլեց «Ֆեներբախչե» (Թուրքիա) 48/8
Անդժեյ Կուշնիր «Լիբերեց» 4/-
Դավիդ Լիմբերսկի «Վիկտորիա» 21/-
Վացլավ Պրոհազկա «Վիկտորիա» 1/-
Թոմաշ Սիվոկ «Բեշիկթաշ» (Թուրքիա) 41/3
Մարեկ Սուխի «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան) 12/-
Կիսապաշտպաններ
Վլադիմիր Դարիդա «Վիկտորիա» 14/-
Թոմաշ Հորավա «Վիկտորիա» 2/-
Յոզեֆ Հուշբաուեր «Սպարտա» 3/-
Պետր Ժիրաչեկ «Համբուրգ» (Գերմանիա) 22/3
Յան Մորավեկ «Աուգսբուրգ» (Գերմանիա) 3/-
Յարոսլավ Պլաշիլ «Բորդո» (Ֆրանսիա) 85/6
Թոմաշ Ռոսիցկի «Արսենալ» (Անգլիա) 91/20
Անդժեյ Վանեկ «Յաբլոնեց» 1/-
Հարձակվողներ
Վացլավ Կադլեց «Այնտրախտ» (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) 4/1
Լիբոր Կոզակ «Լացիո» (Իտալիա) 4/1
Դավիդ Լաֆատա «Սպարտա» 27/6
Միխայել Ռաբուշիչ «Սլովան» 1/-
Մատեյ Վիդրա «Ուդինեզե» (Իտալիա) 8/2
Ծանոթություն. Ֆուտբոլիստի անուն ազգանունից հետո նշված է նրա ակումբը, ապա հավաքականում անցկացրած խաղերը եւ խփած գոլերը: