A
A
Արմենչիկը փոփոխություն մտցրեց խաղացանկում
Ֆուտբոլի Հայաստանի վարձրագույն խմբի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը օգոստոսի 31-ին նշանակված «Ուլիս» - «Շիրակ» հանդիպումը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, իսկ սեպտեմբերի 1-ին նախատեսված «Ալաշկերտ» - «Միկա» խաղը կանցկացվի Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում:
Նշենք, որ «Ուլիսն» ու «Ալաշկերտը» իրենց տնային խաղերն անցկացնում են «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ օգոստոսի 25-ին կայացել է Արմենչիկի բարեգործական համերգը: Հենց այդ միջոցառման պատճառով մարզակառույցը ներկայումս պատրաստ չէ ընդունել ֆուտբոլային թիմերին: