Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 ՄԵԴԱԼ ԱՊԱՀՈՎԵՑԻՆՔ

Սպորտ

Սարատովում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են մի շարք հայ մարզիկներ:

Ազատ Հովհաննիսյանը 1-ին փուլում բավականին ծանր պայքարում 42:41 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկին: Հայ բռնցքամարտիկը հաջող հանդես եկավ նաեւ հաջորդ 2 փուլում եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Փաստորեն Ազատը արդեն ապահովել է բրոնզե մեդալը:

Վաղարշակ Ասլանյանը նույնպես հանդես կգա կիսաեզրափակիչում:

Եւս 2 հայ մարզիկ հանդես կգան քառորդեզրափակիչում: