Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Շախմատի Հայաստանի առաջնությունում կայացան 8-րդ տուրի հանդիպումները: Առաջատար Արտաշես Մինասյանը կրեց իր առաջին պարտությունը: Մինասյանը պարտվեց մինչ այդ մրցաշարային աղյուսակը եզրափակող Բենիամին Գալստյանին:

Կարեն Ասրյանը հաղթեց Արթուր Չիբուխչյանին, Աշոտ Անաստասյանը`Արման Փաշիկյանին, Գաբրիել Սարգսյանը` Տիգրան Քոթանջյանին:

8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է 7միավորով գլխավորել Արտաշես Մինասյանը: 2-րդ տեղում ընթացող Կարեն Ասրյանը վաստակել է 6 միավոր, իսկ Գաբրիել Սարգսյանը 5.5 միավորով 3-րդ տեղում է: