A
A
Պահանջվում է հաղթանակ
Մեր շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը շարունակում են պայքարը Դուբայ Օփեն միջազգային մրցաշարի մրցանակային տեղերի համար:
Ութ տուրից հետո նրանք 6-ական միավորով բաժանում են 7-21-րդ տեղերը: Սակայն վերջին 9-րդ տուրում եթե մերոնք հաղթանակ տանեն, իսկ նրանց գլխավոր մրցակիցները ոչ-ոքի խաղան, ապա լրացուցիչ ցուցանիշներով նրանք կարող են զբաղեցնել 2-րդ կամ 3-րդ տեղը:
Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կմրցի հնդիկ գրոսմայստեր Աբհիջեթ Գուբտայի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը` ուկրաինացի Միխայլո Օլեկսիենկոյի հետ:
Մեր մյուս մասնակիցները` Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարկ Բասենջյանը եւ Լիլիթ Գալոյանն արդեն բավականին ետ են մնացել առաջատարներից եւ դժվար թե տեղ զբաղեցնեն առաջին 15 հորիզոնականներում, որոնք դրամական պարգեւ են տալիս մասնակցին: