Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում
Աջակցիր «Ա1+»-ինԿաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։
Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝
• «Մարդկանց երկիրը» (1966)
• «Սկիզբ» (1967)
• «Մենք» (1969)
• «Բնակիչներ» (1970)
• «Տարվա եղանակներ» (1975)
Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ընդգրկումը Կաննի հեղինակավոր կինոփառատոնում նրա արվեստի միջազգային բարձր գնահատականի հերթական վկայությունն է, որը վերահաստատում է Փելեշյանի առանձնահատուկ տեղը կինոյի պատմության մեջ։
Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը մայիսի 12–20-ն ազգային տաղավարով կմասնակցի կինոփառատոնի շրջանակում անցկացվող Marché du Film կինոշուկային։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ