Երթևեկության կազմակերպման փոփոխություն. քաղաքապետարան
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի փողոցում:
Մասնավորապես` Ֆուչիկի փողոց 27/45 հասցեի հանդիպակաց ճանապարհահատվածից մինչև Ֆուչիկի 30 հասցեին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում: Մասնավորապես` Դրոյի փողոց 4-րդ նրբանցք – Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև Դրոյի փողոց 4-րդ նրբանցք 25/3 հասցեին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նելսոն Ստեփանյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նելսոն Ստեփանյան փողոցում: Մասնավորապես` Պավել Սաֆյան անցուղի և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկից մինչև Նելսոն Ստեփանյան 1/11 հասցեին հանդիպակաց ճանապարհահատված կանգառը կարգելվի: