Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այսինքն՝ ի՞նչ եք ուզում ասել՝ Պուտինն ինձ ասաց՝ գնա, անցի՛ր այս ամենի միջով. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան»  կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ իր քաղաքական գործունեությանը, Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին հարցերին և նախկին իշխանությունների հետ հարաբերություններին։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իր Հայաստան վերադառնալու և քաղաքական գործընթացներին մասնակցելու հարցում դերակատարմանն ու ազդեցությանը, Կարապետյանը հեգնական պատասխան տվեց․ «Պուտինն էլ ինձ կանչել ասել է՝ գնա Հայաստան, սկզբում Նիկոլը քեզ կկալանավորի, ամենածանր պայմաններում կպահի, հետո խելքդ գլուխդ կհավաքես, հետո էլ ընտրություններում կհաղթես։ Սա՞ էիք ուզում լսել»։

Երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին  ՆԱ դրական է արտահայտվել դեռ տարիներ առաջ՝ նրան գնահատելով որպես «Հայաստանին հաղթանակ բերած ղեկավար»։ Սակայն այսօր երկու ուժերի միջեւ որևէ քաղաքական պայմանավորվածություններ չկան։

Կարապետյանի խոսքով՝ ներկայիս քաղաքական դաշտում «Քաղաքացիական պայմանագիր»ը ձևավորում է այնպիսի օրակարգ, որի պայմաններում մարդիկ սկսում են կասկածներ փնտրել բոլորի շուրջ։ Նա հայտարարեց, որ իրենց թիմը գնում է «բացարձակ հաղթանակի», իսկ Քոչարյանը, իր խոսքով, հայտարարել էր, որ աջակցելու է ընտրություններում առաջին տեղ զբաղեցնող ուժին, այսինքն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

«Այլ ստվերային պայմանավորվածություններ չկան»,- ասաց նա։