Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդիկ Պետրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
8c00ba3a5121c2a56b8d91ef5e33d587

Կիպրոսում ավարտվեց սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությունը:

Մրցումների վերջին օրը երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալի արժանացավ մեր 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, բրոնզե մեդալների` 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը եւ 74 կգ քաշային Արթուր Հակոբյանը:

Պատանիների առաջնությունում գերազանց հանդես եկավ 87 կգ քաշային Էդիկ Պետրոսյանը, որը հաղթեց բոլոր գոտեմարտերում եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Այդպիսով, Հայաստանի 22 ներկայացուցիչները 11 մեդալ նվաճեցին, որից 3 ոսկե, 3-ը` արծաթե, 5-ը` բրոնզե: