Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿ»-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում ավարտվեց 19-րդ տուրը: Առաջնության առաջատար եւ գործող չեմպիոն «Փյունիկ»-ը հերթական հաղթանակը տոնեց: Այս անգամ չեմպիոնը Աբովյանում 5:1 հաշվով հաղթեց ծանր օրեր ապրող «Դինամո - Զենիթ»-ին: Շատ հավանական է, որ «Փյունիկ»-ը, ինչպես եւ նախորդ առաջնությունում, այնպես էլ այս տարի որեւէ պարտություն չի կրի: Ներկա դրությամբ չկա այլ հայկական ակումբ, որը կկարողնա լուրջ դիմադրություն ցույց տալ «Փյունիկ»-ին, որը Հայաստանի վերջին 3 տարիների անփոփոխ չեմպիոնն է:

19-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Բանանց»-ը եւ «Կոտայք»-ը: 3-րդ տեղ գրավելու լավ հնարավորություններ ունեցող «Բանանց»-ը չկարողացավ առավելության հասնել «Կոտայք»-ի նկատմամբ եւ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Պետք է նշել, որ առաջնության 2-րդ շրջանում «Կոտայք»-ը բավականին հաջող է հանդես գալիս եւ լուրջ դիմադրություն է ցույց տալիս առաջատարներին եւ պատահական չէ, որ վերջին հորիզոնականից «Կոտայք»-ի ֆուտբոլիստները տեղափոխվել են 6-րդ տեղ: