«ՄԻԿԱՆ» ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի առաջնությունում կայացան 19 - րդ տուրի 2 հանդիպում: Ոսկեհատում «Արարատը» հյուրընկալեց 2-րդ տեղում ընթացող «Միկային»: 1-ին կեսի վերջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Միկայի» պաշտպան Վարդան Հովհաննիսյանը: 71-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Դավիթ Գրիգորյանը եւ «Միկան» տոնեց հերթական հաղթանակը:
Թիմը 39 միավորով ավելի ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում: Եթե որեւէ արտառոց բան տեղի չունենա,ապա «Միկան» այս տարի կդառնա Հայաստանի փոխչեմպիոն:
Առաջնության մյուս խաղը կայացավ Գյումրիում, որտեղ «Շիրակը» հյուրընկալեց «Կիլիկիային»: Ընթացիկ մրցաշրջանում գյումրեցիները սեփական հարկի տակ շատ անհաջող էին հանդես գալիս, սակայն «Կիլիկիայի» հետ խաղում «Շիրակի» ֆուտբոլիստները հաղթանակ տոնեցին 3:1 հաշվով: Դաշտի տերերից 2 գոլի հեղինակ դարձավ Կարեն Խաչատրյանը, եւս մեկ գնդակ էլ խփեց Արտյոմ Բեռնեցյանը:
Առաջնության մյուս 2 հանդիպումները կկայանան այսօր. «Հանրապետական» մարզադաշտում «Բանանցը» կընդունի «Կոտայքին», իսկ Աբովյանում կմրցեն «Դինամո Զենիթը» եւ «Փյունիկը»: