ՄՅՈՒՐԻՆԵՆԸ ՄԵԾ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԿազոնիի ելույթից հետո մամուլի ասուլիս տվեց նաեւ Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտի Մյուրինենը, որի կարծիքով իր սաները հաղթեցին բավականին ուժեղ մրցակցի:
«2 թիմերն էլ արժանի էին հաղթանակի եւ մենք ուրախ են, որ կարողացանք հաղթել Հայաստանի հավաքականի պես թիմի, որը խաղում էր գրոհային ֆուտբոլ», - նշեց Մյուրինենը:
Ֆինների մարզիչը գտնում է, որ իրենք այս մրցավեճում օգտագործեցին իրենք պոտենցիալի 70 տոկոսը: Ասուլիսին ներկա հայ լրագրողները այնքան էին վրդովված Հայաստանի հավաքականի պարտությունից, որ Մյուրինեին խնդրեցին Հայաստանը համեմատել Անդորրայի հավաքականի հետ, որին Ֆինլանդիան հաղթել էի մինչեւ Երեւան ժամանելը:
Ըստ ֆին մարզչի Հայաստանի եւ Անդորրաի միջեւ համեմամտության եզրեր չկան, քանի որ անդորրացիները բավականին թույլ են եւ խաղում են պաշտպանողական ֆուտբոլ: