Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Տրիպոլիում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում կայացան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Վիճակահանության քմահաճույքով քառորդ եզրափակիչի զույգերից մեկը կազմել էին Վլադիմիր Հակոբյանը եւ անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսը:

Այս 2 շախմատիստները հաղթողի գլխավոր հավակնորդներից են, ուստի նրանց հանդիպումը կզարդարեր նույնիսկ եզրափակիչը: Այս շախմատիստների միջեւ կայացած առաջին պարտիայում Ադամսը հանդես եկավ սպիտակներով եւ հաղթանակ տոնեց:

Հաջորդ պարտիայում Վլադիմիր Հակոբյանին միայն հաղթանակ է անհրաժեշտ պայքարը շարունակելու համար, իսկ ահա Ադամսին բավարարում է նաեւ ոչ-ոքին: Վլադիմիր Հակոբյանը աշխարհի առաջնության ընթացիկ խաղարկությունում դեռեւս ոչ մի պարտիա տանուլ չէր տվել:

Մյուս զույգերից կիսաեզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ ունեն Վեսելին Թոփալովը, Ռուստամ Կաշիմջանովը եւ Լեյներ Դոմինգեսը: