ԲՈԼՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես ՈՒԵՖԱ-ից հաղորդել են ՀՖՖ մամուլի քարտուղարությանը, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հուլիսի 13-ին արտագնա հանդիպում կանցկացնի Մակեդոնիայում` հանդիպելով տեղի «Պոբեդա» թիմի հետ: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին` Երեւանում: Այս զույգի հաղթող թիմը որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում` հուլիսի 27-ին, կհանդիպի Դոնեցկի «Շախտյորի» հետ:
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ոլորտում ներգրավված մեր երեք ակումբներից «Միկան» հուլիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հունգարական «Հոնվեդ» թիմին, իսկ «Շիրակը» հուլիսի 15-ին, նույն մարզադաշտում, կընդունի Մոլդովայի «Տիրասպոլին»: «Բանանց» ակումբը հուլիսի 15-ին Ուկրաինայում կմրցի «Իլիչովեց» թիմի հետ: Այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 29-ին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միկան» Ազնիվ խաղի վիճակահանությամբ իրավունք ստացավ մասնակցել ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարին եւ որ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի պահանջներին համապատասխանում է միայն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, այդ պատճառով է ՈՒԵՖԱ- ում որոշում կայացվել «Միկա»- «Հոնվեդ» հանդիպումն անցկացնել հուլիսի 13-ին, իսկ «Շիրակինը» 15-ին:
Այսպիսով եվրոգավաթների բոլոր հանդիպումները կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: