Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏՈՅԿԻՑԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ ռումինացի Միխայ Ստոյկիցան մեկնել է հայրենիք եւ ամենայն հավանականությամբ ալեւս չի վերադառնա Հայաստան: Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն ռումինացի մասնագետը ընտանեկան խնդիրներ ունի եւ հրաժարավել է աշխատել «Փյունիկում», քանի որ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Խիստ հարցական է նաեւ Ստոյկիցայի հետագա աշխատանքը Հայաստանի հավաքականում:

Իրադարձությունների նման զարգացումը անակնկալ էր, քանի որ ընդամենը 25 օրից մեկնարկում է Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլը, որին պետք է մասնակցի նաեւ «Փյունիկը»: Նման պատասխանատու մրցաշարից առաջ Ստոյկիցայի հեռանալը, կարող է լուրջ բացասական հետեւանքներ ունենալ «Փյունիկի» համար: Բացի այդ սարերի հետեւում չեն Հայաստանի հավաքականի հանդիպումները Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

Թե ինչպես են լուծվելու այս խնդիրները դեռ պարզ չէ: Ավելացնենք միայն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ստոյկիցայի հետ 2003թ. մարտին կնքել էր 4-ամյա պայմանագիր: