Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոմսերը սպառվում են արագ (տեսանյութ)

Հասարակություն
8a1faf0619fe8feee662771b404d6309

Հաշմանդամություն ունեցող 12-ամյա Սիրանույշի մայրը՝ Մերի Մարտիրոսյանն ուրախ է, որ սայլակով կարող է հանգիստ բերել իր եիեխային տիկնիկային թատրոն, քանի որ շատ թատրոններում այդ հարմարություննները չկան:

Ամանորյա տոներին ընդառաջ և հետո Երևանի գրեթե բոլոր թատրոնների խաղացանկը անմասն չի մնում ուրախ հանդեսներից ու բեմադրություններից:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը դեռ դեկտեմբերի 19-ից խաղացանկի մեջ էր ներառել «Ամենա-ամենաուրախ հանդեսը» տոնական ներկայացումը։

Տոմսավաճառն ասաց, որ 700 դրամ արժեցող տոմսերը սպառվում են արագ:

«Շատ հետաքրքիր էր տիկնիկներ եկան,նապաստակը,հետո արջը, Չմեռ պապին ու նվերներ տվեցին»,-ոգևորված պատմում էր փոքրիկ Արևիկ Մուսաելյանը:

Իսկ ահա Հովհաննես Զաքարյանն ավելի տպավորված էր ավարտով.«Լավն էր,բարին չարին հաղթեց»։