Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդանավը անսարքության պատճառով վերադարձել էր

Հասարակություն
8ea0645131686287cd15f9cf9c002784

Սոչիից Երևան թռչող ուղերթի «Բոինգ-737» ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։

Interfax.by-ի փոխանցմամբ՝ անսարքությունն հայտնաբերվել է առավոտյան՝ 7.20-ին օդանավի խցիկում՝ թռիչքից անմիջապես հետո՝ 5 րոպե անց։ Անսարքությունը վերացվել է։

Ժամը 12.17-ին, նախատեսված ժամը 8.30-ի փոխարեն ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայտնում է «Զվարթնոցի» կայքը։

Թռիչքն իրականացնում է «Դոն-Ավիա» ընկերությունը։
Հիշեցնենք, որ 2006թ մայիսի 3-ին «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթով ընթացող Ա-320 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սեւ ծովում:

Օդանավում եղել է 113 մարդ՝ անձնակազմի 8 անդամ եւ 105 ուղեւոր, որոնք բոլորն էլ մահացել են: