A
A
Քամին ձյուն կբերի՞ (տեսանյութ)
Այսօր Երեւանում քամին խաղում էր նախորդ աշնան հետքերի հետ։ Աղմուկով ու սուլոցով թռցնում էր տերեւները՝ միաժամանակ քաղաքի փոշին բարձրացնելով։
Ձմռան երկրորդ ամիսը կիսվում է, իսկ մայրաքաղաքում թվում է՝ խորը աշուն է։
Երեւանում ամպամած է, տաք, բայց քամու շնչառությամբ եղանակ։
Օդերեւութաբանները մինչեւ հունվարի 10-ը Երեւանում ժամանակ առ ժամանակ կանխատեսում են ձյուն։
Ըստ «Հայհիդրոմետի»՝ հունվարի 7-10-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մինչեւ հունվարի 8-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, իսկ հունվարի 9-10-ը կնվազի ևս 3-5 աստիճանով: