Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տարի՝ «բարաքներում» (տեսանյութ)

Հասարակություն
e3fd19436c2965928b885211d6b71297

Գյումրիում հիմա էլ, թեև հատուկենտ, կարելի է հանդիպել դեռ 1926 թ. երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր կացարանների, որոնց մեծ մասը բնակելի են: Այդ փայտաշեն տները, կառուցված ռուսական գյուղերում տարածված բնակելի շինությունների նմանությամբ, Խորհրդային Միությունից հայտնի «կոմունալկաներ» էին, և դրանցում բնակվում էին մի քանի ընտանիքներ: Գյումրեցիներն այդ կացարանները կոչում էին «բարաքներ»: Դրանք կառուցվել են նախկին Լենինականի մի շարք թաղամասերում, իսկ Գյումրիի թաղամասերից մեկը մինչև օրս հենց այդպես էլ կոչվում է` «Բարաքներ»:

«Շիրակ կենտրոնի» տեսանյութը մոտակա Առափի գյուղից տեղափոխված և Գյումրու «Սևերսկի» կոչվող թաղամասի մի «բարաքում» ավելի քան 18 տարի իր 4 որդիների հետ առանց հաշվառման բնակվող ընտանիքի մասին