A
A
Արգելափակվել են 15 ավտոմեքենա
Հունվարի 7-ին, ժամը 03.15-ին Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնացը:
Պարզվել է, որ ձնաբքի հետեւանքով արգելափակվել են մոտ 15 ավտոմեքենա, որոնց 12 ուղեւորներին հրշեջ-փրկարարները տեղափոխել են Ապարան քաղաք:
Այնուհետեւ Ապարան քաղաք են քարշակել Վարդենիս գյուղի մոտ արգելափակված եւ խափանված «Ուազ» մակնիշի ավտոմեքենան` 6 ուղեւորներով:
ժամը 06.40-ի դրությամբ «Ապարան ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ աշխատանքների արդյունքում բացվել են Ապարան-Քուչակ եւ Աապարան-Միրաք ավտոճանապարհները եւ արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը: