Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդներին բոնուսներ կտրվեն

Հասարակություն
00159a6a63c7a3207b061d18543ec697

2013 թվականի հունվարի 1-ից գործելու է բոնուս-մալուս համակարգը:

Բոնուս-Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների կամ բոնուսների և մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա:

2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար Բոնուս-Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3% -ի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար: 

Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան:

Այս մասին հիշեցնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։