Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոմիտասը ձմեռ, գերեզման կամ պանթեոն չէ»

Հասարակություն
3f8279e99bd8404d4ed8a3cd9d72ef44

Նարեկացի արվեստի տանն այսօր կայացավ Կոմիտասի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված նոր՝ վիրտուալ նախագծի շնորհանդեսը։

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն ընկերության» հեղինակած երկու սկավառակների վրա հավաքված են են Կոմիտասի կյանքի տարբեր հատվածները ներկայացնող հայտնի եւ հազվագյուտ նմուշներ՝ լուսանկարներ, ձեռագրեր եւ ձայնագրություններ։ Երկրորդ սկավառակը կարաոկե-ձայնագրութունների հավաքածու է։

Նախագծի համահեղինակ Գարեգին Չուգասզյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ այն նպատակ ունի ժողովրդինկրկին սովորեցնել Կոմիտաս լսել եւ Կոմիտաս երգել։

«2005 թվականին, երբ որ մենք ավարտեցինք Արամ Խաչատրյանին նվիրված նախագիծը, մոտ 20 հազար նախագծերի մեջ միջազգային գլխավոր մրցանակը ստացանք, դրանից հետո առաջարկ եղավ Կոմիտասին անդրադառնալ, պատմեց Գարեգին Չուգասզյանը։ - Ես իհարկե, այն ժամանակ ինձ էդքան ինքնավստահ չէի զգում, որ ձեռնարկեմ էդ նախագիծը, սակայն երկու տարի հետո, երբ որ Կոմիտասի 140 ամյակին էինք մոտենում, որոշեցի անպայման սկսել նախագիծը»։

Արված գործի հիմնական առաքելությունն, ըստ հեղինակի, արդիական դարձնելն էր Կոմիտասի թանգարանի կառուցման թեման, եւ հիմք դնի այլ այն բովանդակությանը, որը պետք է հավաքվի թանգարանում։

Պարոն Չուգասզյանը ողջունում է Կոմիտասի անունը կրող պանթեոնում կառուցվաող թանգարանի գաղափարը՝ որպես Պանթեոնի թանգարան բայց.

«Կոմիտաս մենք մի հատ ունենք, եւ Կոմիտասը չի կարելի նույնաձնել տարվա մի եղանակի՝ ձմեռվա, գերեզմանի կամ պամթեոնի հետ։ Կոմիտասը դա կյանք է՝ տարվա բոլոր եղանակները», - ասաց նա։

Գարեգին Չուգասզյանը Կոմիտասի թանգարանը այլ տեղ է պատկերացնում։ Նրա պատկերացմամբ դա պիտի լինի հարության թանգարան. «Մենք ոչ թե դամբարան ենք ուզում ունենալ, այլ տուն-թանգարան, ոչը շնչի տարվա բոլոր եղանակներում»։

Դրանում, ըստ մտահղացման, պետք է անցկացվի Մեծ Եղեռնի 100-ամյակին մեկնարկելիք եւ պարբերական դառնալիք՝ Կոմիտասին նվիրված փառատոնը.

«Երբ որ ամբողջ հայ ժողովուրդը մեկ օր երգելու է Կոմիտաս։ Սա լինելու է լավագույն խորհրդանիշը հայ ժողովրդի հարության։ Պետք է ստեղծել հնարավորություն, որ ժողովուրդը սկսի նորից Կոմիտաս երգել։ Ես պատկերացնում եմ էդ օրը, երբ բոլոր երգչախմբերը, ամբողջ ժողովուրդը հավաքվում են ստադիոններում եւ երգում են Կոմիտաս», - նշեց Գարեգին Չուգասզյանը։

Կոմիտասի փառատոն անցկացնելու գաղափարը նախաձեռնողները ներկայացրել են մշակույթի նախարարություն, բայց դեռեւս որեւէ արձագանք չեն ստացել։