Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե արժանիք չունենա, չի վաճառի (տեսանյութ)

Հասարակություն
613bc3f8c453e08acf78ba59c9e42628

Արվեստի վաստակավոր գործիչ Մարտիրոս Բադալյանը ապրում է իր ստեղծած հեքիաթի աշխարհում: Ասում է, որ գեղեցիկի հանդեպ սերն իր մեջ ծնվել է գեղանկարչության տեսքով: Տարիներ հետո գույներից բացի կտորե,ապակե և այլ դետալներն իրար միացնելու ու կոլաժի միջոցով ինքնատիպ գործեր ստանալու անհրաժեշտություն է զգացել:

Այդ մասին նա ասում է.«Իսկ և իսկ կոլաժ է այս աշխարհը, դրա համար անկախ քեզնից սկսում ես ինչ որ բաներ,հետո ուզում են արվեստը տեսնել տարածության մեջ, ֆորմայի մեջ։ Կոլաժի մեջ կան նաև արվեստի բոլոր տեսակները,սինթեզ են ասում»:

Հանրապետության փողոցի վրա գտնվող փոքրիկ արվեստանոցում 60-ից ավելի ինքնադիմանկարներ է ստեղծել: Ցանկացած իր կամ առարկա կարող է նոր գաղափար ծնել նկարչի գլխում:

Մարտիրոս Բադալյանը չի նեղսրտում, երբ իր աշխատանքները չեն հասկանում, իսկ չհասկացողների շարքում քիչ չեն մշակույթի ոլորտում տարբեր պաշտոններ զբաղեցնողները։

Իր բոլոր գործերին Մարտիրոս Բադալյանը վերաբերում է որպես հարազատի, իսկ այն վաճառելուց առաջ պետք է հասկանա, թե ում ձեռքերում է հայտնվելու կամ ում տանն է բնակվելու իր հարազատը.«Էտ գնորդը պիտի արժանիքներ ունենա, եթե արժանիք չունեցավ, ես նրան գործ չեմ տա»: