A
A
Աշխատանքային թրաֆիկինգի դեպքերն ավելացել են
Եթե 2011 թ-ին գրանցվել էր թրաֆիկինգի 13 դեպք, ապա այս տարվա միայն առաջին եռամսյակի ընթացքում նույնքան դեպք է գրանցվել։
Ըստ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանի՝ այսօր հիմնականում թրաֆիկինգի են ենթարկվում Արաբական Միացյալ Էմիրություններում , Թուրքիայում, որոշ դեպքերում նաեւ Ռուսաստանի Դաշնությունում։
«Ռուսաստանը մեզ համար նոր ծագող ուղղություն է կապված աշխատանքային թրաֆիկինգի հետ, որը նախկինում չի ուսումնասիրվել, չի հետազոտվել»,-ասաց նա