Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցույց քաղաքապետարանի մոտ

Հասարակություն
2a87330711f4f7814cef10a746ddcdb6


Այսօր «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի թվով 35 աշխատակիցներ բողոքի ցույց են անցկացրել Գյումրու քաղաքապետարանի դիմաց, պահանջել իրենց՝ ամիսներով չվճարված աշխատավարձերը: Աշխատակիցները ցանկանում էին հանդիպել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

«Մենք ամիսներով աշխատավարձ չենք ստացել: Մարդ կա, որ հուլիս, օգոստոսն էլ չի ստացել, գազն անջատել են, լույսն անջատել են, երեխաներ ունենք, ովքեր հիմա մրսում են, մենք մեր քրտինքն ենք ուզում, մեր աշխատավարձն ենք ուզում, մենք ողորմություն չենք պահանջում, աշխատել ենք, թող բարի լինեն վճարեն»,-բողոքում էին «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ աշխատակիցները:
Ըստ տեղեկությունների՝ այս ընկերության հետեւում կանգնած է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Տարիներ շարունակ Գյումրու քաղաքապետարանը քաղաքի փոսալցման ու կարկատման աշխատանքները վստահում էր այս ընկերությանը:

Շինարարները ասացին, որ մտադիր են դիմել ՀՀ քաղաքաշինության նախարարություն: «Կամ դատի կտանք, կամ կգրենք նախարարություն, հերիք էղավ սպասենք ու իրանք էլ հոլի նման մեզ տանեն-բերեն, գցեն մեկը մեկի վրա»,-ասացին «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ աշխատակիցները:

«ԳԱԼԱ» ՀԸ