Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 երեխա, 3 մահճակալ (տեսանյութ)

Հասարակություն
297cf13b1c3b2d0b1e7522a60660259a

10 երեխա մեկ հարկի տակ: Այս ընտանիքի երեխաները անհոգ խաղում են, թեև տան և դրսի եղանակը միմյանցից չի տարբերվում։ Ընտանիքի մայրը՝ Անգին Խաչատրյանը տունը տաքացնելու այլընտրանք չունի. «Տունը տաքացնելու համար դուխովկան են միացնում, հաց եմ թխում, ուղղակի հիմա ալյուրն էլ հենա վերջացել է շատ քիչ ա մնացել,հարևանի տունն եմ երեկ ճաշը պատրաստել»։

46- ամյա Անգին Խաչատրյանը 12 երեխա է լույս աշխարհ բերել, որոնից 2- ը առաջողական խնդիրների պատճառով մահացել են: Այս ընտանիքը ապրում է Հույսի Ավան թաղամսում, որտեղ ժամանակովր ապաստան են գտնում բազմազավակ ընտանիքները։

Մեկ տարի առաջ տիկին Անգինը հայտնվել է միայնակ մոր կարգավիճակում: Արցախյան ազատամարտի մասնակից ամուսինը կալանվորվել է, կնոջ ասելով, ոչ իր մեղքով։ Այսօր նա իր ամուսնու մասին չի ցանկանում պատմել, երեխաներին կերակրելու խնդիրը առաջնային է գործազուրկ մոր համար:

Անգին Խաչատրյանը և նրա 20-ամյա դուստրը 2-րդ կարգի հաշմանդամներ են։
Բազմազավակության համար որպես նպաստ ստանում է 76 հազար դրամ, դա էլ հազիվ բավականացնում է կոմունալ վճարներին ու օրվա հացին: Նրանց օգնում են հարեւանները։

Ծայրահեղ աղքատության մեջ հայտնված երեխանները առանձնապես պահանջկոտ չեն: Տանն ընդամենը 3 մահճակալ ունեն եւ 10 երեխաների մի մասը քնում է հատակին: Ինչպես վկայում են հարեւանները այս երեխանները երբեք միմյանց հետ չեն վիճում: Այս ընտանքում ընդունված է ցանկացած ուտելիք՝ 10 մասի բաժանել։ Ընտանիքը հույսով սպասում է , որ հայրը ազատ