A
A
Հայց «Առավոտի» դեմ
Դեկտեմբերի 24-ին, ժ.10-ին դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ նշանակված է «Առավոտի» դեմ հայցով նախնական դատական նիստ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր թերթը ստացել է ծանուցագիր:
Հայցվորը 9 տարվա ազատազրկման դատապարտված, ազատազրկման վայրից վերջերս վերադարձած, 2-րդ խմբի հաշմանդամ, 69-ամյա Ռազմիկ Աբրահամյանն է, ով վիճարկում է «Առավոտում» 2003թ.սեպտեմբերի 26-ին տպագրված «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» հրապարակումը՝ գտնելով, որ այդ հրապարակմամբ ոտնահարվել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:
Մանրամասներն այստեղ