Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 բուհ՝ նոր գործընթացում (տեսանյութ)

Հասարակություն
50bd792384d815f9929c47bdc6c78747

Երեւանի 2 մասնավոր և 5 պետական բուհեր կանցնեն որակի ապահովման նոր գործընթաց։

Համաշխարհային բանկի և որակի ապահովման ազգային կենտրոնի այս ծրագիրը կրթական բարեփոխումների շրջանակում է:

Ընտրված 2 մասնավոր բուհերի ռեկտորները պետական և ոչ պետական բուհերի միջև տարբերություններ չեն տեսնում:

«Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը դա այսպես է դիտարկում.
«Ժամանակն է, որ մենք այդ գաղափարներից հրաժարվենք ընդհանրապես, պետական,մասնավոր,այսօրվա վիճակում պետական բուհ գոյություն չունի,գոյություն չունի նաև այն պետությունը որը հիմնադրել է այդ պետական բուհերը»:

Գլաձոր համալսարանը հիմնադրվել է Խորհրդային Միության մայրամուտին,արդեն 23 տարի է գործում է եւ երկրորդ անգամ է հավատարմագրվում՝ այս անգամ միջազգային չափանիշներով:

Պարոն Ջհանգիրյանի կարծիքով գոյություն ունի մեկ միասնական հասկացություն,դա ըստ նրա բարձրագույն ուսումնական հաստատությունն է:

« Հյուսիսային համալսարանի» ռեկտոր Բորիս Մակիչյանը հատուկ սրահ է ձևավորել որակի ապահովման աշխատանքները ավելի դյուրին դարձնելու համար:Նա նշում է,որ փորձագիտական խմբում ընդգրկված են եղել նաև արտասահմանյան մասնագետներ:

Պարոն Մակիչյանի խոսքերով՝ բուհի գործնեության առաջին իսկ օրից իրենք հանդիսանում են խոշոր հարկատու: Նա վստահեցնում է, որ ոչ պետական բուհերի ուսանողները ավարտելուց հետո աշխատանքի խնդիր չեն ունենում.« Մեր մասնաճյուղի 10-ը շրջանավարտներ սեպտեմբերին կայացած ընտրությունների ընթացքում հաղթել են և դարձել Ալավերդի քաղաքի մերձակա համայնքների համայնքապետեր,մարզպետը նույնպես մեր համալսարանի շրջանավարտն է»:

Տեսակետ կա, որ ուսանողները մասնավոր բուհերում հայտնվում են, պետականում անհաջողության մատնվելուց հետո: Այդ կարծիքը չեն կիսում մասնավոր բուհերի ուսանողները:« Հյուսիսային համալսարանի» ուսանողուհի Շուշանիկ Վերանյանը գտնում է.« Եթե հնարավորություն տրվեր մեր համալսարանը փոխել գնալ` պետական համալսարան 100 տոկոսով կասեմ ,որ չէի գնա»:
Որակի ապահովման գործընթացի եզրակացությունը 7 բուհերի համար կհրապարակվի մեկ ամիս հետո: