Եթե ուզում եք ԱՄՆ գնալ
2012թ. դեկտեմբերի 17-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ: Այն թույլ կտա առավել արագացնել ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը:
Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ 2012թ. դեկտեմբերի 17-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ մուտքի արտոնագրերի դիմումների ներկայացման գործընթացն ավելի արագ, հեշտ ու հարմարավետ դարձնելու նպատակով գործողություն մեջ է դնում դիմելու ու հարցազրույց նշանակելու նոր ընթացակարգ:
|
ՔԱՅԼ 1 |
Պատրաստեք մուտքի արտոնագրի լուսանկար. մանրամասն պահանջները տես՝ http://travel.state.gov/visa/visaphotoreq/visaphotoreq_5334.html էջում: |
|
ՔԱՅԼ 2 |
http://ceac.state.gov/genniv/ էջում առցանց լրացրեք դիմումը, ապա տպեք դիմումի ներկայացումն հաստատող էջը: |
|
ՔԱՅԼ 3 |
Գրանցվեք www.usvisa-info.com կայքում: Գրանցման համար կպահանջվի մուտքագրել լրացված դիմումի՝ DS-160-ի հաստատման կոդը և ընտրել ճանապարհորդության նպատակը, որպեսզի լրացնեք Ձեր մուտքի արտոնագրի պահանջների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը: |
|
ՔԱՅԼ 4 |
Վճարեք մուտքի արտոնագրի վերադարձման ոչ ենթակա վճարը: Վճարման հետ կապված հրահանգների համար այցելեք www.usvisa-info.com կայքը: Վճարումը կարող եք կատարել առցանց համակարգով, հեռախոսով կամ ԱրդՇինԻնվեստԲանկի մասնաճյուղերից մեկում: Նկատի ունեցեք, որ կանխիկ վճարումներն առցանց համակարգում արտացոլելու համար պահանջվում է առնվազն 24 ժամ ժամանակ: Եթե որոշում եք կանխիկով վճարել, ապա բանկ գնալուց առաջ պետք է www.usvisa-info.com կայքում Ձեր գրանցած առցանց հաշվից նաև ներբեռնեք և Ձեզ հետ վերցնեք վճարման կտրոնը: |
|
ՔԱՅԼ 5 |
Նշանակեք հարցազրույցի օր՝ կամ մուտքագրելով վճարման ստացականի համարն առցանց հաշվում, կամ հայտնելով վճարման ստացականի համարը հեռախոսազանգի միջոցով: |
|
ՔԱՅԼ 6 |
Հարցազրույցի օրը Ձեզ հետ ունեցեք անձնագիր, արտոնագրի դիմումի հաստատման էջը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը: Մուտքի արտոնագրի Ձեր դիմումը հաստատվելու դեպքում Ձեզ կհայտնեն, թե երբ կարող եք գալ անձնագիրը ստանալու (սովորաբար երկու աշխատանքային օրից): |