Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց, անկեղծ.... Մարդ , որը գեղեցիկ էր երգում (տեսանյութ)

Հասարակություն
fafe7aba5b4d897bef124b500b051703

Այսօր հայ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին: Արամ Խաչատրյանի համերգասրահում հավաքվել էին նրա արվեստի առաջ խոնարհվողները, ընկերները, մտերիմներ, հազարավոր շարքային քաղաքացիներ։

Երգչուհու արվեստի երկրպագուներից շատերն այսօր չէին կարողանում թաքցնել իրենց հուզմունքը: Ֆլորա Մարտիրոսյանին հրաժեշտ տալու համար շատերը մայրաքաղաք էին եկել մարզերից:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անձամբ է ճանաչել Ֆլորա Մարտիրոսյանին, նրա խոսքերով երգչուհին կյանքում ճիշտ այնպիսին էր, ինչպես նրա արվեստը՝ բաց, անկեղծ. «Ես կարծում եմ, որ ինքը հավաքական արվեստագետի և կնոջ լավագույն կերպարներից մեկն է»։

Խմբավար Տիգրան Հեքեքյանը Ֆլորա Մարտիրոսյանի հետ սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

«Նորմալ, պարզ անձնավորություն էր, շատ ընկերասեր, մարդ որը ուզում էիր ինչ -որ բան անել և անում էիր, և մարդ , որը գեղեցիկ էր երգում»,- ասաց նա։


Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում էր նաև Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մրատիրոսյանը կյանքից հեռացավ նոյեմբերի 20- ին ԱՄՆ-ին Լոս Անջելես քաղաքում վիրահատության բարդությունների հետեւանքով։

Սիրված երգչուհու դին հայրենիք է տեղափոխվել երեկ: Նրա հուղարկավությունը տեղի ունեցավ Երեւանի քաղաքային պանթեոնում: