Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՖՖ-Ի ԿՈՂՄԻՑ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հանձնարարությամբ` Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլային կյանքի ակտիվացմանն աջակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը որպես նվեր տրվել է 400 գնդակ, 80 խաղային համազգեստ:

Ներկայումս Լեռնային Ղարաբաղը ունի ֆուտբոլային մեկ պրոֆեսիոնալ ակումբ հանձինս «Լեռնային Արցախ» թիմի, որը ներկայումս հաջող ելույթներ է ունենում 1-ին խմբում, սակայն իր ելույթները հայտնի պատճառներով չի անցկացնում Ղարաբաղում:

230 գնդակ է հատկացվել Արարատի մարզի «Արաքս» մարզահամալիրին` Արարատի մարզում ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության անցկացմանն օժանդակելու նպատակով:

Ի դեպ Միջազգային օլիմպիական օրվա շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անցկացնում են ֆուտբոլի ավանդական պատանեկան մրցաշար, որին մասնակցում են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 8 թիմեր:

Հունիսի 26-ի ժամը 12-ին ՀՖՖ-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը կտրամադրի ավանդական մրցաշարին` ապահովելով նաեւ մրցաշարի մրցավարությունը: