Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանխվել է խմբակային փախուստի փորձը

Հասարակություն
aa6f6380759238d7b9925463cdef2055

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է խմբակային փախուստի փորձը: Այս մասին «Ա1+»-ին հայտնում է ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

Պատիժը կրող երեք դատապարտյալներ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրել են խցի վանդակաճաղի մի հատված եւ այն քողարկել մաստակով:

Զննությամբ սեղանի ոտքի եւ վերեւի հատվածի արանքից, ինչպես նաեւ դատապարտյալներից մեկի կոշիկի մեջից / սուբինատոր/ հայտնաբերվել են մետասղոցի երկու թիթեղները:
Կատարվում է հետաքննություն: