Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալներն այլեւս խոհարար են

Հասարակություն
e30a27c9ebe3323a06299882760bd6e0

Այսօր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող հինգ դատապարտյալի վկայականներ հանձնվեցին խոհարարության դասընթացներին մասնակցելու համար:

Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։
Խոհարարության դասընթացները կազմակերպել էր «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի հետ 2011 թվականին կնքված համագործակցության վերաբերյալ պայմանագրի շրջանակներում:

Այս տարվա սեպտեմբերին մեկնարկած խոհարարության կարճաժամկետ դասընթացներն անցկացրել են քոլեջի մասնագետները: Ծրագրի ավարտին դատապարտյալներին վկայականներ հանձնեցին «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Գրիգոր Մանուկյանը և հայ-հունական պետական քոլեջի ներկայացուցիչը: