Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատուհանից տեսա գետինը» (տեսանյութ)

Հասարակություն
67f67e1f1e599319a8f51020a86ed5a0

«Մենք 5-րդ հարկում էինք ապրում, մեծ պատուհաններ էին, եւ ինձ թվաց, թե ես պատուհանից տեսա գետինը»։

1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժն այսպես է տպավորվել գյումրեցի Աստղիկ Աղաբաբյանի հուշերում: Նրա համար այդ օրը ճակատագրական էր՝ որդին հիվանդ էր, մանկապարտեզ չտարավ, իսկ ինքն աշխատանքի չգնաց՝ երաժշտական դպրոց: Երկրաշարժի պահին հեռախոսով խոսում էր իր աշակերտներից մեկի ծնողի հետ.« Ասաց՝ օյ, Աստղիկ, այս ինչ կատարվեց: Այս ինչ է, երկրաշարժ է, փախեք, ու այդ պահը, ես այլեւս ոչինչ չեմ հիշում»։

Մինչ երկրորդ ցնցումը նա հասցրել է իր անչափահաս երեխաների հետ դուրս փախչել փլվող տնից։ Փողոցում արդեն քաոս էր։

Հենց նույնը նրա ընտանիքը դուրս եկավ Գյումրիից` բարեկամների տանը պատսպարվելու համար, որոնք հարակից գյուղում էին ապրում:

Ապա նրա ընտանիքը Գյումրիից տեղափոխվեց Երեւան, որտեղ նրանց տեղավորել են Արաբկիր համայնքի բնակելի շենքի կիսանկուղային հարկում: Գյումրի վերադառնալն այլեւս անհնարին էր. նրան հայտնել էին, որ իրեն ոչ վրան էր հասնում, ոչ տնակ, քանի ո ընտանքի զոհ չուներ;

Տիկին Աստղիկը երբեք չի ձգտել ապրել Երեւանում, սակայն այժմ Գյումրի էլ չի ուզում վերադառնալ. «Ժողովուրդն այն չէ, իմ ծանոթ հայացքները չկան, իմ բարեկամությունը չկա, իմ Լեննականը չկա, այնտեղ, ճիշտ է, կան նորակառույցներ, նոր թաղամասեր կան, սակայն ինձ համար հարազատ չեն»։

Այժմ նա շարունակում է իր` իր սիրած գործը՝ երգում է Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում: