Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմիտաս՝ Արծրունու մեկնաբանությամբ (տեսանյութ)

Հասարակություն
d90540830ae270fa1c9acdc7503feabb

«ՄԵՑՑՈ» ակումբում այսօր Վահան Արծրունու հերթական համերգը առանձնահատուկ է լինելու։ Լրանում է երգիչ - երգահանի «Կոմիտասի տասը հայտնությունը ձայնասկավառակի» 10 ամյակը։

«Շատ կարևոր է ինձ համար այսօրվա համերգը և շատ կարևոր է նշանակություն տալ իրողությանը, որը անգնահատելի է իմ ստեղծագործական կյանքում» ,- ասում է երգիչ - երգահան Վահան Արծրունին։

Երգահանին ոգեշնչել են Կոմիտաս Վարդապետի բանաստեղծությունները, որոնցից 10-ը դարձել են երգեր: Այսօրվա համերգում կհնչեն հենց այդ ստեղծագործությունները:

«Ես փորձեցի իմ տեսլականով Կոմիտասի քնարերգությունը բերել երաժշտական ֆորմա և այդ չափի մեջ էլ տեսնում եմ իմ առաքելությունը՝ ոչ ավել ոչ պակաս», - նշեց երգահանը:

Երգահանին անհանգստացնում է այն, որ Կոմիտաս վարդապետի արժեքն ու արվեստն այսօր չի քարոզում անգամ Վարդապետի անունը կրող ուսումնական հաստատությունը՝ Կոնսերվատորիան։

Ըստ երգահանի Հայաստանին անհրաժեշտ է ամենակարճ օրենքներից մեկը ՝ արվեստի օրենքը, որով արվեստագետն ու արվեստը ՀՀ - ում կամրագրվեն որպես գերագույն պետական արժեք։

Այս առումով երգահանը չի հասկանում նաև մշակույթի նախարարությանը. «Ես չգիտեմ ինչ է անում մշակույթի նախարարությունը և որն է նրա ֆունկցիան»: