Երգչուհու աճյունը կամփոփվի պանթեոնում
Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի դին հայրենիք կբերվի դեկտեմբերի 10-ին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Մշակույթի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Հախվերդյանը:
«Այսօր կայացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծված երգչուհու կառավարական հանձնաժողովի նիստը: Քննարկվել են ԱՄՆ-ից Ֆլորա Մարտիրոսյանի դին տեղափոխելու և հուղարկավորության հետ կապված հարցեր».-ասաց Հասմիկ Հախվերդյանը:
Ըստ Մշակույթի նախարարության աշխատակցի,ԱՄՆ-ում այս հինգշաբթի տեղի կունենա երգչուհու հոգեհանգիստը, որից հետո նրա դին կտեղափոխվի Հայաստան.«Երգչուհու վերջին հրաժեշտի արարողությունը դեկտեմբերի 10-ին: Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը հողին կհանձնվի դեկտեմբերի 11-ին Երևանի քաղաքային պանթեոնում»,-նշեց Հասմիկ Հախվերդյանը, հավելելով, որ այլ մանրամասներ կտրամադրվեն ավելի ուշ: