Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը խոստանում է շահավետ գնումներ

Հասարակություն
016af6ca6234da2c727c0d953d0e79ff

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման ուղղությամբ պարբերական ստուգայցեր են իրականացվել մայրաքաղաքի 159 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պատասխանատուի զեկուցմամբ վերջին մեկ տարվա ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժ է արձանագրվել հատկապես սննդի պիտանելիության ժամկետների և սանիտարական նորմերի պահպանման ուղղությամբ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի առևտրի կանխարգելման միջոցառումներին` քաղաքապետը հանձնարարել է ամանորյա տոներին ընդառաջ կանոնակարգել և հսկողություն սահմանել բացօթյա ապօրինի առևտրուրը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև առաջարկություն ներկայացնել Կենտրոն վարչական շրջանում գյուղմթերքի տոնավաճառի կազմակերպման վերաբերյալ:

«Մինչև ամանոր մեր քաղաքացիներին պետք է հնարավորություն տանք շահավետ և մատչելի գնումներ կատարելու: Վարչական բոլոր շրջանների կողմից կարող են ներկայացվել առաջարկներ այլ վայրերում ևս գյուղմթերքի շուկաների կազմակերպման հետ կապված»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հասարակական տրանսպորտի կանգառասրահների մուտքերի ու հարող հատվածների ասֆալտապատման և սալիկապատման աշխատանքների ընթացքի հետ կապված շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար գույքագրվում են կանգառասրահներում և հարակից տարածքներում առկա թերությունները, միաժամանակ տարվում վերանորոգման աշխատանքներ` ակտիվորեն ներգրավելով կանգառասրահները վարձակալական հիմունքներով շահագործող ընկերություններին:

Վարչական շրջաններում վերելակային տնտեսության ոլորտում 2012թ. կատարած աշխատանքների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված թերությունների հետ կապված` կապալառուներին հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել դրանք:
Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են մայրաքաղաքի 144 կամարանցումների գեղարվեստական ձևավորման և նկարազարդման աշխատանքները:

Վերահսկողության վարչության պետը ներկայացրել է վարչական շրջանների և քաղաքապետարանի թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքի ու բնակչության կողմից ստացվող ահազանգերի արձագանքման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոնի» տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով 2 ավտոբուսային և 1 տրոլեյբուսային երթուղիների շարժակազմերը կահավորվել են GPS համակարգով: Ընթացքի մեջ է չվացուցակների տախտակների հենասյուների մոնտաժման աշխատանքները: Առաջիկա օրերին փորձնական տարբերակով կշահագործվի էլեկտրոնային չվացուցակների համակարգը:

Ավարտվել են ամանորյա տոնական ձևավորման և լուսավորության ապահովման նախապատրաստական աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև մայր տոնածառի և վարչական շրջանների կենտրոնական տոնածառերի տեղադրումը: Ամբողջացվել է տոնական մշակութային ծրագիրը: Միջոցառումներ կանցկացվեն ինչպես վարչական շրջանների հրապարակներում, այնպես էլ բակային տարածքներում:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։